Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը X սոցիալական հարթակում հայտնել է, որ կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը՝ բանտային տարածքների պակասի պատճառով։

Նա հայտարարել է, որ բացառություն կլինի բռնաբարության և երեխաների նկատմամբ ծանր հանցագործությունների համար դատապարտյալների համար: Բըրնհեմն ընդգծել է, որ իշխանությունները կխստացնեն ազատ արձակված բանտարկյալների նկատմամբ վերահսկողությունը. նրանց մեծ մասը պարտավոր կլինի կրել էլեկտրոնային ապարանջաններ և պահպանել լրացուցիչ սահմանափակումներ, այդ թվում՝ որոշակի տարածքներ, պանդոկներ այցելելու, մեքենա վարելու և հանրային միջոցառումների մասնակցելու արգելքներ։

Վարչապետը նշել է, որ քրեակատարողական համակարգը գործնականում հասել է իր հնարավորությունների սահմանին և զգուշացրել, որ առանց ծրագիրը շարունակելու նոր իրավախախտները կարող են ժամանակին բանտում չհայտնվել:

Կառավարության ղեկավարը նաև խոստացել է լուծել բանտերում տեղերի պակասի խնդիրը ՝ հայտարարելով, որ մինչև 2031 թվականը երկրում նախատեսվում է ստեղծել 14 հազար նոր տեղ՝ Վիկտորյա թագուհու դարաշրջանից ի վեր քրեակատարողական հիմնարկների կառուցման խոշոր ծրագրի շրջանակներում:

Related posts

Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն կհատկացվի 2277.41 հազար դրամ

Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ