Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS

Հորմուզի նեղուցում նավագնացության կազմակերպման նախաձեռնությունը, որն այժմ քննարկում են Իրանն ու Օմանը, չի ենթադրում այդ տրանսպորտային միջանցքն օգտագործող նավերի անցման կամ սպասարկման համար վճարների գանձում, չորեքշաբթի հայտնել Է CBS-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

CBS-ի աղբյուրները նշել են, որ առաջարկի համաձայն՝ նեղուց մտնող նավերը կնավարկեն Իրանին մոտ երթուղով՝ համաձայնեցնելով Իրանի իշխանությունների հետ։ Նեղուցից դուրս գալիս նրանք կօգտագործեն Օմանին ամենամոտ երթուղին՝ համաձայնեցնելով Մասկատի հետ։

Միաժամանակ աղբյուրներն ընդգծել են, որ եթե Թեհրանն ու Մասկատը կարողանան համաձայնության գալ, Իրանն ու ԱՄՆ-ն կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ ՝ պահպանելով հունիսյան փոխըմբռնման հուշագրի պայմանները:

Related posts

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ