Արմելլա Շաքարյանը նշանակվել է Կոստա Ռիկայում, Պանամայում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Էլ Սալվադորում և Բելիզում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում, Պանամայում, Նիկարագուայում, Գվատեմալայում, Էլ Սալվադորում և Բելիզում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանին, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Պանամայի Հանրապետությունում, Նիկարագուայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում, Էլ Սալվադորի Հանրապետությունում և Բելիզում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- նշված է Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Related posts

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները