«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Այդ մասին հայտնում են  ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից:

Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը