Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածից 2-ը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել են Երևան․ ԱՆ

Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։

Հայտնում են առողջապահության նախարարությունից։

5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի բկ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Related posts

Գյումրու ավագանու նիստը՝ վիճաբանությունների, սուր քննարկումների ու քաղաքական ենթատեքստերի ուղեկցությամբ

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ