Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ոստիկանությունից։

Related posts

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել

Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր