Արհեստական ​​ինտելեկտը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը համարում է, որ արհեստական ինտելեկտի (AI) զարգացումը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է։

Այս մասին հայտնում է BBC-ն:

Ըստ աղբյուրի՝ մարտի 21-ին արված գրառման մեջ Գեյթսը այն անվանել է նույնքան հիմնարար, որքան միկրոպրոցեսորի, անհատական համակարգչի, ինտերնետի և բջջային հեռախոսի ստեղծումը:

«Դա կփոխի մարդկանց աշխատելու, սովորելու, ճանապարհորդելու, բուժօգնություն ստանալու և միմյանց հետ շփվելու ձևը», – ասել է նա:

Related posts

Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են