Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ՊՆ

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Related posts

ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում

ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով վարչապետը հանդես է գալիս ուղերձով

Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել