Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

ՀՀ նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանը նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ մարտի 11-ի կարգադրությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը ստորագրվել է մարտի 10-ին։

Մ. Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ 2019-ի ապրիլի 15-ին։

Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։

Ազարյանը նախագահի աշխատակազմում աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարումների ժամանակ, պաշտոնավարել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում