Արթուր Ալեքսանյանն աշխարհի քառակի չեմպիոն է

Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։

Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Վերջինս պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն վճռորոշ գոտեմարտում 4։10 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցչին։

Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նվաճել էր 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից։

Նշենք՝ 60 կգ քաշայինների պայքարում եզրափակչի ուղեգիրը նվաճել է Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը, որը կիսաեզրափակչում 5։5 հաշվով է ավարտել գոտեմարտը աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտայի հետ։

Էդմոնդ Նազարյանն անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը