Արթիկում զգեստապահարանն ընկել է 5-ամյա աղջնակի գլխին, բժիշկները պայքարում են կյանքի համար

Զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին մայիսի 20-ին ահազանգել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցից ու հայտնել, որ իրենց մոտ է տեղափոխվել «գլխուղեղի փակ վնասվածք, գագաթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի և բաժնի պետի տեղակալ Մաթիլյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 5-ամյա աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի գյուղերից մեկից:Պարզվել է նաև, որ 1 օր առաջ երեխան գտնվել է իրենց տանը և զգեստապահարանը ընկել է երեխայի վրա, ով ստացել է վնասվածք:

Դեպքի փաստով Ոստիկանության Արթիկի բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան