Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետին է ներկայացրել հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր:

Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»:

Related posts

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. նրանք չեն մասնակցի Սեյրան Օհանյանի հարցով քննարկմանը

Հուլիսի 4-ից միջպետական ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից՝ Ուջանի մոտից, երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը