Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արմեն Խ․, ծնված 1975 թ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝  Երվանդ Ն․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գոհար Խ․-ն (ծնված 1984 թ.) և Աննա Վ․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Արմեն և Գոհար Խ․-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Աննա Վ․-ի և Երվանդ Ն․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և սահմանազատել են տարածքը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից