Վրաերթից մահացել է լրագրող,մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը

Երեւանում վրաերթից մահացել է լրագրող,մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը:Նա 70 տարեկան էր:

Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974 թվականից ապրել է Մոսկվայում։ Վերջին տարիներին տեղափոխվել էր Երեւան։

Մեծ է նրա ներդրումը լրագրության, հատկապես անկախ լրագրության զարգացման ու կայացման գործում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում: Նա ժամանակին գլխավորել է «Ինտերնյուս» -ը:

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը