Ավտոմեքենան բախվել է պատին.կա տուժած

Հունիսի 4-ին, ժամը 08:43-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ք. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ք․ Գ․-ն (ծնված 1988 թ․), Ի․ Օ․-ն (ծնված 1973 թ․) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան