Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։
Պարզվել է, որ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում զամբյուղը բարձրացնելիս ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է:

Related posts

Լատվիա արտահանված թեյը հայկական ծագման չէ

Շիրակի մարզպետը և ԱԺ փոխնախագահը շրջայց են կատարել Գյումրիում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր