Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ. Ավինյանն այցելել է քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն

Երևանի քաղաքապետը սոցցանցում անդրադարձել է քաղաքապետարանում ներդրված կառավարման նորարարական տեխնոլոգիաներին:

«Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ – հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը»,- գրել է Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը նշում է, որ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերն արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայություններն ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։
Նույն վայրում գործող տոմսային համակարգի կառավարման և մոնիթորինգի կենտրոնը իրականացնում է հասարակական տրանսպորտի և տոմսային հասույթի մշտադիտարկում և վերլուծություն։
«Շատ շուտով կհայտարարենք նաև YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին, որը ևս մեկ կարևոր քայլ է քաղաքային ծառայությունների թվայնացման և մատչելիության բարձրացման ուղղությամբ։
Վերջինի մասին շուտով կպատմենք»,- գրել է Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները

1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան