Ասկերանի շրջանում, Մարտունիում և հարակից բնակավայրերում իրականացվում է ռազմամթերքի վնասազերծում

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են՝ այսօր սակրավորական ջոկատները, զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում, ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Related posts

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին