Առաջին անգամ՝ ակումբների նախաձեռնությամբ. Գյումրիում կայացավ ՀՖՖ արտահերթ ժողովը

Ակումբների նախաձեռնությամբ առաջին անգամ կայացել է ՀՖՖ արտահերթ ժողով: Մինչ այս ժողով հրավիրվել էր միայն գործկոմի կողմից: Ժողովը կայացել է Գյումրիում, որին մասնակցել են ՀՖՖ 24 անդամից 13-ը:
Մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը «Դովեղ» ՖԱ ՀԿ-ի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը փորձեց ճշտել՝ արդյո՞ք իր ներկայությունը ժողովին օրինական է; թե՝ ոչ՝ հաշվի առնելով այն, որ «Դովեղն» այն վեց անդամից մեկն էր, որի անդամությունը ՀՖՖ-ին օրեր առաջ կասեցվել էր:
Օրակարգում էր ՀՖՖ վեց անդամի անդամության կասեցման հարցը: Մինչեւ որոշում կայացնելը ժողովն ընդմիջվեց մեկ ժամով, որպեսզի «Անի» եւ «Վեստ Արմենիա» ակումբները հնարավորություն ունենան արձագանքելու եւ հարկ եղած դեպքում դիրքորոշում հայտնելու: Վեցից չորսի՝ «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» եւ «Դիլիջանի» ներկայացուցիչները ներկա էին ժողովին: Մինչեւ քվեարկելը ներկաներն հանդես եկան ելույթներով, առաջարկներով, մտքերով:

Հաջորդն օրակարգում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամագրման հարցն էր:
Վերջում քննարկեցին ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունները: Նշվեց, որ ժողովի արձանագրության մեկ օրինակ կտրամադրվի ՀՖՖ գործադիր մարմին: Ներկաները հույս հայտնեցին, որ այսուհետ հայկական ֆուտբոլային ընտանիքին վերաբերող հարցերը կլուծվեն բացառապես երկխոսության եւ համերաշխության մթնոլորտում:

Related posts

Տիրանայում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան