Առաջիկա օրերն առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։

Related posts

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները