Մահացել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբի երաժիշտ Հովհաննես Խաչատրյանը

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածվլ Հովհաննես Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը խոր ցավով տեղեկացնում է մեր սիրելի հիմնադիր երաժիշտներից մեկի՝ Հովհաննես Խաչատրյանի անժամանակ մահվան մասին։
Նրա ներդրումը նվագախմբի ստեղծագործական կյանքում անգնահատելի էր։ Հովհաննես Խաչատրյանը հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր երաժիշտ, այլև որպես փորձառու մանկավարժ և հոգատար գործընկեր։ Նրա արվեստը և մարդկային ջերմությունը հիշվելու են դեռ երկար։
Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սիրել ու գնահատել են նրան»,- ասված է հաղորդագրության մեջ:։

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը