Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով

Հոկտեմբերի 11-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 4-7 մ/վրկ, հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ին կնվազի 5-7, 13-15-ին աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ