Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Հիսուս Քրիստոսի արձանը՝ Ձիթհանքովում