Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 21-25-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-25-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը