Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին, մայիսի 1-2-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում՝ ապրիլի 27-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-30-ին, մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Related posts

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար

Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին