Աշտարակ-Կոշ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22:04-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Կոշ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Վ., ծնված 2006 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Է. Գ.-ն (ծնված 2007 թ․) և Մ. Կ.-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ