Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ:

Այս մասին հայտնում է Vatican News-ը։

«Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների երկու երրորդը՝ գումարած առնվազն մեկ լրացուցիչ ձայն։

Related posts

ՀԷՑ-ը դառնալու է ՀՀ ու մեր քաղաքացիների սեփականությունը, իսկ ձեր գիտաֆանտաստիկ հերթական զառանցանքը հօդս է ցնդելու․ ՏԿԵ նախարար

«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի»․ Մայր Աթոռ

Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է.Դավիթ Ղարիբյան