Անցնող տարին դյուրին չէր, ցանկանում եմ հուսալ՝ փորձությունները կմնան անցյալում. Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։

Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։
Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։

Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում», -ասված է ուղերձում։

Related posts

Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ

Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է

Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում