Սահմանվեցին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2021թ. սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից: Այսպիսով՝

սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,
իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝
0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ:
6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 44.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ:
35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 38.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 34.98 դրամ/կՎտժ:
110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագին՝ 36.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 32.98 դրամ/կՎտժ:
Բոլոր հաշվարկներին և նյութերին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ինտերնետային կայքում (www.psrc.am):

Related posts

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին