Անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն

Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։

Կիրառվել են մարտավա­րական հնարք­ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Հմուտ և ներդաշնակ գործողություններով զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը, դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված խնդիրը:

ՊՆ

Related posts

Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի

Մեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է