Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. վարչապետ Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի հայտարարությանը

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի  մասին։

Աննա Հակոբյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Հակոբյանը տեղեկացրել է, որ լքում է կառավարական առանձնատունը և տեղափոխվում է վարձով բնակարան։

«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- գրել է Աննա Հակոբյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։

Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։

Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։

Աննա Հակոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաոացիական ամուսնությունն ավարտվել է, ինչի շուրջ տարատեսակ ու հակասական մեկնաբանություններ եղան։

 

Related posts

Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ

Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ