Անհրաժեշտ պայմաններ կապահովվեն անկանխիկ վճարումների համակարգին անցում կատարելու համար

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ ՊՈՍ (POS) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ Կառավարության որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ պայմանավորված ապահովելով պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները և նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:

Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված գույքագրման և անհրաժեշտ ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ տեղեկատվության ստացման արդյունքում ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ պայմանավորված անկանխիկ վճարումների համակարգին անցնելու համար:

Related posts

Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի բացմանը

Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ