Անհրաժեշտ է դասեր քաղել անցյալի բացթողումներից և առաջ շարժվել․ ՀՀ ՄԻՊ

Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը:
Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը:
Անհրաժեշտ է դասեր քաղել անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ»:

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում