Անհետ կորած զինվորների ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը. «Փաստինֆո»

Անհետ կորած զինվորների ծնողները, որոնք ակցիա էին իրականացնում ՊՆ-ի դիմաց, կոտրեցին ՊՆ-ի դուռն ու փորձեցին մտնել ՀՀ ՊՆ-ի վարչական շենք:

«Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ՝ անհետ կորած զինծառայողներին հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։

Ծնողներն արդեն տևական ժամանակ է ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով տեղեկություն իրենց հարազատների մասին, սակայն մինչ օրս հստակ պաատսխան չեն ստացել։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները հայտնաբերել են Հադրութի անտառներում մոտ մեկ ամիս թաքնված հայ զինվորներին, որոնց մի մասին սպանել են, մյուսներին՝ գերեվարել։

Related posts

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր