Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին․ Մարիա Զախարովա

Երևանում ՌԴ դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում ՀՀ ԱԳՆ, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի հետ՝ ջրհեղեղից հետո լրացուցիչ օգնության ցուցաբերման հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին՝ հանրապետությանը վրա հասած տարերային աղետի կապակցությամբ, տուժածներին արագ ապաքինում ենք ցանկանում»,- նշել է նա։

Զախարովան պարզաբանել է, որ Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնը Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժիչ պոմպեր։ Լոռու և Տավուշի մարզերում աշխատանքներում ներգրավվել է 50 միավոր տեխնիկա։

Related posts

«7 քար» բակային խաղերի փառատոնը՝ Պեմզաշենում

Հայաստանը 75 մլն եվրո վարկ է վերցնելու Զարգացման ֆրանսիական գործակալությունից

Առանց ՌԴ-ի թույլտվության՝ 44-օրյա պատերազմ տեղի չէր ունենա. ԱԽ քարտուղար