Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները: Էրդողանը շնորհավորել է Բըրնհեմին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Լոնդոնի միջև հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն:

Ընդգծելով Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մեջ արձանագրված առաջընթացը՝ Էրդողանը կարևորել է նաև ստորագրված ռազմավարական գործընկերության շրջանակային փաստաթուղթը և անվտանգության ու պաշտպանության ոլորտում գործընկերության մասին փաստաթուղթը՝ դրանք համարելով երկկողմ համագործակցության ամրապնդման առանցքային գործիքներ:

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Լոնդոնը կշարունակեն համատեղ աշխատանքը երկկողմ առևտրի ծավալը մեծացնելու և ներդրումների ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ:

Related posts

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար