Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած՝ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ նման հանձնաժողովը գործունակ չի լինի, այն լինելու է մեծամասնության հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում էին ստեղծել պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկեր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ կապված միջադեպի առնչությամբ, որի ժամանակ պատգամավորը մեջ էր բերել Բագրատ Գալստանյանի խոսքը և ասել. «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրե՛ք Ձեր շրթունքները»:

Related posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մ15 ԵԱ․ Հունահռոմեական ոճի չորս ըմբիշներ դուրս են եկել եզրափակիչ

Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում․ Միքայել Աջապահյանը հայտարարություն է տարածել