Անգլիայի բարերից մեկի զուգարանում ատոմային սուզանավի գծագրեր են գտել

Մեծ Բրիտանիայի Կամբրիա կոմսության բարերից մեկի զուգարանում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ տեղեկություններ են եղել 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ HMS Anson սուզանավի մասին՝ հայտնում է The Sun թերթը:

Փաստաթղթերը, որոնց վրա դրված է եղել գաղտնիության մակագրությունը, պարունակել են սուզանավի ներքին կառուցվածքի գծագրերը՝ նշել է պարբերականի աղբյուրը:

Բարը գտնվում է BAE Systems նավաշինարանից ոչ հեռու, որտեղ Astute դասի ատոմային սուզանավեր են կառուցում:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, HMS Anson սուզանավն առաջին անգամ բաց ծով է դուրս եկել այս տարվա փետրվարին: Այն հագեցած է ծանր տորպեդոներով և Tomahawk թևավոր հրթիռներով։

The Guardian-ը, վկայակոչելով բրիտանական նավատորմի պաշտոնական ներկայացուցչին, հայտնել է, որ Բրիտանական ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել հայտնաբերված փաստաթղթերի գործով:

Related posts

Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի շուրջ 1000 տոննա դիզելային վառելիք

Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի. Նիկոլ Փաշինյան