Այրվել են կենցաղային իրեր, կուտակած հագուստ

Հունվարի 7-ին, ժամը 20։35-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի տներից մեկի ննջասենյակներում (մոտ 42 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել են գույք, կենցաղային իրեր և կուտակած հագուստ:

Related posts

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել