Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Վեց տարի առաջ այս օրը սկսված պատերազմն ավարտվեց միայն 44 օր անց:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07.10-ին, Ադրբեջանը հարձակում սկսեց ԼՂ-ի շփման գծի ողջ երկայնքով: Հարձակման առաջին ժամերից Ադրբեջանը կիրառեց ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։

Ադրբեջանն առաջխաղացում գրանցեց՝ գրավելով Հադրութի շրջանը, Շուշին, Լեռնային Ղարաբաղի հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:

Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։ Ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին:

ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ, հաշվի առնելով վերջին շրջանում 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շահարկումները, վերահաստատեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3.833 անձ, որոնցից 3.755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել