Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

Համաներում դեռ չի ակնկալվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։
Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։
Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները և պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ և ճիշտ գնահատեն անձի դրսևորած վարքագիծը պատժի կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը և պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն։
Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան ևս կլինի շարունակական»,-նշել է նա։

Related posts

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը