Կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ նախարար

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։
Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի չափով, անկյունաքարային է հանդիսացել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար»,-նշել է նա։

Related posts

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից