Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

«ԼՂ ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություն։

Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը և գործածելու բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու ԼՂ ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- նամակին կից ասված է կոնգրեսականի ֆեյսբուքի էջում։

Related posts

Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Արսեն Թորոսյանը և Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահը քննարկել են առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերը

Նոր ձևաչափ՝ բռնության դեմ պայքարում