Այսուհետ ԱԱԾ ղեկավարին կնշանակի ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ն ընդունեց 67 կողմ, 22 դեմ ձայներով:

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը` այդ փոփոխություններն ընդունվում են օրենսդրության անհամապատասխանությունը վերացնելու համար:

Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ պետության ղեկավարը ՀՀ նախագահի փոխարեն դարձավ վարչապետը, օրենսդրության մեջ հաստատվեց, որ հենց նա է նշանակելու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին։ ԱԱԾ–ի մասին նշված օրենքում մինչ օրս մնացել է հին ձևակերպումը, որ ԱԱԾ ղեկավարին նշանակում է ՀՀ նախագահը։

Խորհրդարանական ընդդիմությունը քննադատել է օրինագիծը, քանի որ կարծում է, որ այդպիսով ամբողջ գործադիր իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացնում Նիկոլ Փաշինյանը։ Ըստ այդմ, խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց այս նախագծին։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է