Այո՛, Օլյա, ես գնալու եմ նախագահական ընտրությունների. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2025 թվականի հունվարին կայանալիք նախագահի ընտրությունում։

Այս մասին նա ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի հաղորդավար Օլգա Սկաբեևայի հետ հարցազրույցում։

«Այո՛, Օլյա, ես գնալու եմ նախագահական ընտրությունների»,- հարցին պատասխանել է նա:

Բելառուսի Սահմանադրությունը նրան չի արգելում դա անել:

Նախորդ՝ 2020 թվականի օգոստոսի ընտրությունը տեղի է ունեցել անկախ Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ակցիաների և դրա մասնակիցների ու ընդդիմության ներկայացուցիչների դեմ ռեպրեսիվ արշավի ֆոնին։

Related posts

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել