ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանի՝ մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին ընդունելու վերաբերյալ առաջարկը՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հարցով բանակցություններն առաջ մղելու նպատակով:

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպում անցկացնելու՝ Ղազախստանի առաջարկը: Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ գրանցված առաջընթացով և աջակցում ենք երկու երկրներին խաղաղ համաձայնության հասնելու հարցում՝ ի շահ ողջ տարածաշրջանի»,- նշել են պետքարտուղարությունից:

Related posts

Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ

Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը

2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով