ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է Մասկի որոշումը Ուկրաինայում Starlink արբանյակի վերաբերյալ

ԱՄՆ վարչակազմը ողջունում է ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է շարունակել ֆինանսավորել Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինայում:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պետդեպարտամենտի կայքում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

«Մենք ողջունում ենք Մասկի հայտարարությունը, որ նա պատրաստ է շարունակել ֆինանսավորել Starlink-ի աշխատանքը՝ ի շահ Ուկրաինայի», – ասել է Դոնֆրիդը։

Նա ընդգծել է, որ Starlink-ը էական ազդեցություն ունի այս երկրում ռազմական գործողությունների ընթացքի վրա։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան