ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ պայքարի համակարգողը կայցելի Հայաստան և Վրաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտի կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նևյուն հունվարի 15-18-ը կայցելի Հայաստան և Վրաստան:

Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է փաստաթղթում, երկու երկրներում նա կքննարկի կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկվող միջոցներն ու մարտահրավերները, ինչպես նաև կսահմանի հետագա համագործակցության ոլորտները:

Հայաստանում Նևյուն հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց, այդ թվում ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների, Վրաստանում ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծառայությունների և քննչական մարմինների պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ:

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը