ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզի՝ ավելի քան 5000 բնակիչ խմելու ջրով է ապահովվել

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայ գործընկերների հետ ներկա է եղել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզում իրականացված երկու նախագծերի ամփոփիչ միջոցառմանը։ Այդ մասին տեղեկանում են ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
«Նախագծերի շնորհիվ ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի՝ ավելի քան 5000 բնակչի համար։ Այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ուղղվել է ավելի քան 400․000 ԱՄՆ դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել