ԱՄՆ-ում շունը 4 հազար դոլար է կերել. շան առողջությունը չի տուժել

Ամերիկյան մի ընտանիք սոցցանցում գրել է, որ իրենց շունը կերել է 4,000 դոլար, սակայն ձեռքերն աղտոտելուց հետո նրանց հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը:

Հայտնում է Ռիա Նովոստին։

«Սա Սեսիլն է, նա իր կյանքում ոչ մի վատ բան չի արել, քանի դեռ չէր կերել չորս հազար դոլար»,- սոցցանցերից մեկում գրել է շան տերը՝ Քերի Լոն։

Յոթնամյա շան առողջությունը չի տուժել, սակայն Քերին և նրա ամուսինը ստիպված են եղել համբերատար մաղել շան արտաթորանքը և փսխածը, այնուհետև սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները։

«Մենք արդեն վերականգնել ենք 3,550 դոլար», – գրել է զույգը:

Related posts

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի

«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին